ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ասում են...

Ասում են...
29.06.2012 | 01:54

...թե ԱԺ աշխատակազմում բավականին սուր պայքար է ընթանում հին և նոր թիմերի միջև: Նորերը չեն համակերպվում, որ իրենք քաղծառայողներ չեն, այլ ընդամենը հայեցողական պաշտոնյաներ են, ինչը «պրիստիժնի» չէ, ամեն կերպ փորձում են հասնել իրենց նպատակներին, և ԱԺ կադրերի վարչության երկարամյա պետի հրաժարականը ոչ թե ԱԺ պատգամավորների օգնականների ձևակերպումները ձգձգելու, այլ հենց այդ կարգի խնդիրների հետ էր կապված:
Ավելին, երբեմն այդ «խնդիրները» թափանցում են շատ ավելի հետաքրքիր, «սեքսուալ» և «անսեքս» մուտիլովկաների դաշտ, որպես ուրույն կոմպրոմատ` նպատակներին հասնելու համար:

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ